Չարաչար սխալվում են նրանք, ովքեր ասում են, որ անիմաստ է պայքարը, դա ոչինչ չի տալու, մեկ է` իրենց ուզածն անելու են: Իհարկե, կան գլոբալ հարցեր` մեծ պարտավորություններ ու խոստումներ, որոնք այս իշխանությունների «ճիտին պարտքն» են եւ արվելու են ցանկացած գնով, անգամ եթե մի քանի միլիոն մարդ դրան դեմ լինի: Բայց այլ հարցերում, որտեղ հանրային բողոքի լուրջ ալիք է բարձրանում, իշխանությունը գնում է զիջումների, նահանջում է իր որոշումներից:
Օրեր առաջ Երեւանի տրանսպորտի գնի հետ կապված աղմուկը ստիպեց, որ գոնե առայժմ հրաժարվեն թանկացման նախագծից եւ եթե անգամ նորից բերեն, ապա փոփոխություններով կլինեն` հօգուտ երեւանցիների:
Դասագրքերի հետ կապված աղմուկն էլ է ինչ-որ վերանայումներ պարտադրել: Երեկ տեղեկացանք, որ խոպանչիների հարկման հետ կապված են ուզում հետողորմյա անել:
Ատեստավորման համակարգում էլ հընթացս փոփոխություններ արվեցին` անսալով բողոքողների պահանջին:
Կարդացեք նաև
Այսինքն, հանրային պահանջին, ուզեն-չուզեն, ականջալուր են, ուստի հանրությունը պետք է պահանջատեր լինի: Եվ ոչ միայն կենցաղային հարցերում, երբ իր գրպանին ու մաշկին է դա դիպչում, այլեւ կարեւոր հարցերում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում