Հայաստանի պետական վերջին միջոցառումների ժամանակ ի տների հերթականությունը չի համապատասխանում ՀՀ օրհներգի մասին օրենքում նշված հերթականությանը:
Տարեվերջին կայացած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, օրինակ, օրհներգը սկսվում է «Մեր հայրենիք, ազատ անկախ» հատվածով, ինչպես որ նշված է օրենքում: Սակայն, դրանից հետո բաց է թողնվում երկու տուն՝ շարունակելով «Ամենայն տեղ, մահը մի է» հատվածով: Դրանից հետո վերադարձ է կատարվում երկրորդ տուն, որը սկսվում է «Ահա եղբայր, քեզ մի դրոշ» բառերով, այնուհետև էլ երրորդ տուն՝ «Նայիր նրան՝ երեք գույնով» բառերով (սկսած՝ 16:40):
Կարդացեք նաև
Նույն պատկերն էր նաև հունվարի 28-ին Եռաբլուրում, երբ երկրի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք էր մատուցում Բանակի օրվա կապակցությամբ: Օրհներգն ավարտվեց «Նայիր նրան՝ երեք գույնով» հատվածով:
Այստեղ հետաքրքրական է, որ 2023-ի հունվարի 15-ին Ազգային Ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծել էր, թե, չնայած նրան, որ նա տեքստի հետ խնդիր չունի, օրհներգը եզրափակող տողերը (Ամենայն տեղ, մահը մի է) զոհվելու մասին են: Նա հայտարարել էր՝ «Կարծում եմ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմն ավարտվի հետևյալ տողերով.
«Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»:
Փաստը, որ, ի հեճուկս Օրհներգի մասին օրենքի, պետական միջոցառումների ժամանակ հնչող օրհներգն ավարտվում է այնպես, ինչպես վարչապետն է հայտարարել խորհրդարանում, կարող է մանրուք թվալ, բայց սա նշանակում է, որ Հայաստանում գործադիր իշխանության առաջնորդն օժտված է գրեթե անսահմանափակ և անվերահսկելի քաղաքական կարողությամբ: Եթե օրհներգի պաշտոնական բառերի հերթականությունը փոփոխվում է Փաշինյանի ցանկությամբ, նրա ցանկությամբ այլ բաներ ևս կարող են փոփոխվել:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ