Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամովը` Կլաարին. «ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները»

Փետրվար 22,2024 23:30

@regionmonitor1․ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ընդունելության ժամանակ ասել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։ Բայրամովը նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։ Հանդիպմանն ընդգծվել է «այս հավակնությունների անընդունելիությունը»։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829