Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան․ «Քաղաքային իշխանության ապիկար կառավարման հետեւանքով Երեւանը կանգնած է կոլապսի առջեւ»

Փետրվար 22,2024 22:33

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում խոսեց այսօրվա իշխանության, մասնավորապես, Երեւանի քաղաքային իշխանության իրականացվող թալանի մասին։ Սակայն մինչ այդ նշեց, որ ավագանու ընտրություններում  մասնավորապես իրենց քաղաքական ուժի գործադրած ջանքերի շնորհիվ իշխանությանը չունեցավ բաղձալի մեծամասնություն։

«Քաղաքային իշխանությունը ձեւավորվեց կուլիսային խաղերի արդյունքում։ Առաջին փորձությունը կարմիր կետագծերն էին, երբ կրկին կուլիսային պայմանավորվածություններով ապահովվեց քվորում, քանի որ քաղաքային իշխանությունը քվորում չուներ։ Իսկ երբ հերթը հասավ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրենց նախաձեռնությանը, այդտեղ իրենք գնացին վա բանկ եւ հասկանալով, որ ամեն անգամ քվորում ապահովելու խնդիր են ունենալու, իրենց վախերը ցույց տալով առաջին հերթին մանդատից զրկեցին «Մայր Հայաստան» խմբակցությունից երկու հոգու, ինչպես նաեւ Հայկ Մարությանին եւ ներսից պայթեցրին «Հանրային ձայն» խմբակցությունը։ Եվ կարկատելով իրենց համար ապահովեցին քվորում։

Այս հինգ ամիսներին երեւանցիները տեսան, թե ընտրությունների ժամանակ հայաթներում փուչիկներով եւ դրոշակներով շքերթներ անող քպ-ականները ինչ արհավիրք են բերում իրենց գլխին։

Իրենց կարգախոսն էր․ «ասեք՝ անենք»։ Բայց հաստատ ոչ մեկը իրենց չի ասել՝ ծառայություններ թանկացրեք, ոչ մեկը չի ասել՝ աջ ու ձախ շինթույլտվություններ բաժանեք։ Ժամանակագրորեն գանք ու տեսնենք, թե ինչ են ասում երեւանցուն։ Իրենք ասում են՝ ճիշտ է, չենք կարողանում կենտրոնը բեռնաթափել, ստորգետնյա եւ վերգետնյա  կայանատեղիներ կառուցել, բայց կարմիր գծերը կարող ենք լավ թանկացնել, չենք կարողանում տրանսպորտի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարել, բայց ուղեվարձը կարող ենք լավ թանկացնել, չենք կարողանում փողոցներից ձյունը մաքրել, բայց կարող ենք սանմաքրման պետին հեռացնել, չենք կարողանում ավագանիների վրա հարձակված թաղապետի ոհմակին կարգի հրավիրել, բայց ավագանու անդամներին կարող ենք հեռացնել։ Այսինքն, անճաշակության վառ դրսեւորում է»։

Մանուկ Սուքիասյանը հիշեցրեց, որ «Մայր Հայաստանը» տրանսպորտի թանկացման դեմ շատ կոնկրետ հակաքայլ է ձեռնարկել։ «Աջ ու ձախ բաժանվող շինթույլտվություններով քաղաքը ահռելի չափերով մեծանում է։ Եւ հասկանալի է դառնում, որ ինչքան ուզում ես շարժակազմ բեր, միեւնույն է քաղաքի փողոցների թողունակությունը չի բավականացնում այդքան թվով բնակչությանը: Հետեւանքը՝ քաղաքը կանգնած է լուրջ կոլապսի առաջ», -ասաց ընդդիմադիր ավագանու անդամը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այո, շատ տրամաբանական բացատրություններ են, խաբեբա քպ-ականները “ասեք-կանենք”-ով մայրաքաղաքը զավթեցին ու հիմա արդեն ժողովրդի փողերն են քամում – կարմիր գծերի կտրուկ
    թանկացում, տրանսպորտի թանկացման ծրագիր, բարձրահարկ շենքերի կառուցման անսահմանափակ շինթույլտվություններ։ Առաջիկա կոլապսը կախելու համար պետք է էս ագահ խաբեբաներին իշխանությունից արագ հեռացնել։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829