Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու անհնարինությունը, կենսաթոշակների, ստաժի և կեցության խնդիրները մի կողմ, բայց արցախցիներին՝ որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառելը մերժելն անմարդկային այնպիսի վերաբերմունք է, որն անսպասելի էր ոչ միայն մեզ, այլև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար։
Գրեթե 5 ամիս տևած վարչարարությունից հետո, հաղթահարելով որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար նախատեսված բոլոր նախնական փուլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մերժեց արցախցիների՝ որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառելու դիմումը՝ նրանց ՀՀ քաղաքացի չհանդիսանալու հիմքով»։
Կարդացեք նաև