Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ավագանու վերջին նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման». ՔՊ

Փետրվար 22,2024 21:55

«Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը այսօր հանրային լսումներ է կազմակերպել Երևանի քաղաքապետարանում գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ՝ հրավեր ուղարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Երեկ խմբակցության ղեկավարի կողմից անձամբ լսումները կազմակերպող ընդդիմադիր ավագանու անդամին փոխանցվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամի անուններ, ովքեր պետք է մասնակցեին լսումներին, սակայն «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հայտնեցին, որ այլևս ազատ տեղեր չկան և իշխող խմբակցությունը չի կարող մասնակցել, իսկ այսօր կիսադատարկ սրահում իրենց երկու անգամ Երևանի քաղաքապետարանից հեռացված «առաջնորդը» հայտարարում է, թե քաղաքապետարանի պաշտոնյաները չեն մասնակցում ընդդիմության քննարկումներին վախենալով, որ կազատվեն աշխատանքից:

Վերջին ավագանու նիստերում մեզ իրենց խոսքի իրավունքից իբր զրկելուց մեղադրողները, իսկ իրականում անգործության համար աշխատանքից հեռացվածները, այսօր հենց իրենք են վախենում նստել իշխանության ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկման:

Վառ օրինակ այն մասին, թե ինչպես է ընդդիմությունը իրենց դատարկ օրակարգը լցնելու և իշխանության հասցեին քննադատություն հնչեցնելու համար քաղաքային խնդիրների մասին մտահոգվելու իմիտացիայով զբաղված»։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829