Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուրժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ: Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ:
«Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:
Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին յութուբում հրապարակած տեսանյութի մասին է:
Կարդացեք նաև
Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի:
Հայքի մշակույթի Օմբուդսմեն