Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան». Դավիթ Մանուկյան

Փետրվար 22,2024 20:33

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում երկու տարեց հայի գլխատելու համար Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել և մեկնել Բաքու։

Ադրբեջանը մեկ գիշերվա մեջ հասավ նրան, որ իր քաղաքացուն, ով իրականում մի ոճրագործ կենդանի է, ով առանձնակի դաժանությամբ սպանել է անօգնական, իրենցից ոչ մի վտանգ չներկայացնող տարեց հայ մարդկանց, ազատ արձակվի և վերադարձվի Ադրբեջան։

Ռուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար, ով Արցախի համար ամենադժվար պահին՝ վտանգելով ամեն ինչ, այդ թվում իր կյանքը, եկավ և կանգնեց Արցախի ու արցախցու կողքին, մինչև վերջ մնաց Արցախում ու պայքարեց Արցախի համար, ինչի համար և առևանգվեց ու գերեվարվեց Ադրբեջանի կողմից՝ մինչև հիմա Բաքվի բանտում է, իսկ մեր կառավարությունը ոչ մի իրական ջանք չի գործադրում նրան ազատելու համար։

ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829