Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամ, սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն էր՝ ինչ նա անազատության մեջ էր, ձերբակալվել էր թմրանյութ պահելու ու իրացնելու կասկածանքով: Հիշեցնենք նաեւ, որ այսօր խուզարկել էին Դանիելյանի բնակության վայրը ու քննության համար հետաքրքիր ոչինչ չէին գտել :
«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, ներկա դրությամբ ազատ է: Անազատության մեջ պահվել է 60 ժամ, այն արարքը, որի կատարման մեջ կասկածվում էր, չի հաստատվել»,-ասաց Ռոման Երիցյանը:
Աշոտ Դանիելյանն էլ շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին, նաեւ Արցախի նախագահին, որ չեն կասկածել, որ իրեն վերագրվող արարքները չեն համապատասխանում իրականությանը:
Կարդացեք նաև
«Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են, կհասկանան՝ ինչ եմ ասում, փորձել են կեղծ մեղադրանք ինձ առաջ քաշել, որը չի ստացվել»,- եզրափակեց Դանիելյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ