Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է: Այրվել է տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:
Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Տեղում փրկարար-հոգեբանը հոգեբանական զրույց է ունեցել 2 քաղաքացիների հետ, որոնցից մեկը անչափահաս է եղել:
Կարդացեք նաև
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: