Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը:
ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ինչ է նշանակում «չկարողացավ կանխել»։
«Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», – նշել է նա։
Կարդացեք նաև
Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին մեղադրել միջադեպը չկանխելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Սրիկան հայհոյանք չէ բայց ամենաքիչն է, որ կարելի է սրա հասցեին ասել։ Սութի խաղաղապահներն էլ լրիվ լավ պաշտպանել են արցախցիներին չէ։ Մարդակեր ռեժիմի դեսպան, սրանով ամեն ինչ ասված է։