Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշումները պետք է կայացնի ՀՀ կառավարությունը, եթե ռուսական կողմի գործողությունները դրան հակասում են, համարժեք պատասխան կստանան»

Փետրվար 22,2024 16:16

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ռուսական կողմը թույլ չի տվել Եվրամիության դիտորդներին մուտք գործել Ներքին Հանդ։

Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է ռուսներին այնտեղից դուրս բերելու հարցը, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում տարբեր գործընկերների, նաեւ ռուս գործընկերների հետ հատկապես վերջին շրջանում, բավական թափանցիկ են։ Եվ եթե լինեն նոր զարգացումներ, բնականաբար, բոլորը կտեղեկացվեն դրա մասին»։

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ իրավունքով են օտար երկրի ներկայացուցիչները ՀՀ տարածքում որոշումներ կայացնում, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Մենք՝ որպես արտաքին գործերի նախարարություն, եւ ՀՀ կառավարության անունից կարող եմ ասել, որ որոշումները պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության ու համապատասխան գերատեսչությունների կողմից։ Իսկ եթե այս առումով եղել են գործողություններ, որոնք դրան հակասում են, ապա համարժեք պատասխան պետք է ստանան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829