Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ անում են, հակասում է գլխավոր հատակագծին». Սարհատ Պետրոսյանը՝ ակադեմիական քաղաքի կողմից գերեզմանատնային գոտին «կլանելու» մասին

Փետրվար 22,2024 16:05

Ակադեմիական քաղաքի linkedin-յան էջում նշվում է, որ ակադեմիական քաղաքի տարածքի սահմանների ներսում առկա է հողակտոր, որը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված է եղել որպես գերեզմանատների գոտի` հետագայում հնարավոր ընդլայնման համար, ու այս հողակտորի նպատակային նշանակությունը նախատեսվում է փոխել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներում։

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով թեմային՝  Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը նշեց. «Ակադեմիական քաղաքի առանձին դրվագների մասին մեկնաբանություն անելն անիմաստ է, որովհետեւ գաղափարի մշակման ամբողջ պրոցեսն է ծիծաղելի եւ վիճահարույց: Հիմա մի գերեզմանոցային գոտու համար մեկնաբանություն անելը մի քիչ անտրամաբանական է թվում, բայց, այնուամենայնիվ, մի քանի բան կնշեմ:

Երեւանի հաստատված գլխավոր հատակագծով՝ այդտեղ պետք է լիներ գերեզմանոցային գոտի, ու այդտեղ ակադեմիական քաղաք նախատեսված չէր: Դա հաստատված նախագիծ է, Հայաստանում գործող իրավական ակտ է: Հիմա իրենք ինչ-որ անում են, հակասում է գլխավոր հատակագծին, որ միայն հողի նպատակային նշանակությունը փոխելով չէ: Նորից փաստեմ, որ ողջ գաղափարն է վիճահարույց՝ համալսարանները տեղափոխելը, շենքերը տեղափոխելը, այնտեղ նախագծելը, ինչո՞ւ այդտեղ նախագծելը, ինչպե՞ս նախագծելը, ֆինանսական նպատակահարմարությունը եւ այլն: Կամ ինչպես են որոշել՝ ինչ ճարտարապետ պետք է մասնակցի: Որեւէ հանրային, մասնագիտական քննարկում եղե՞լ է, որքանով տեղյակ եմ՝ միայն գիտնականների հետ են ձեւական ինչ-որ բան արել»:

Սարհատ Պետրոսյանի բնորոշմամբ. Երեւանում իրականացվում շինարարության խայտառակ ընթացքը կոլապսի է հանգեցնելու, ու այս հարցն էլ ավելի է բարդացնելու վիճակը. «Այսինքն, սա լինելու է, այսպես ասած, դագաղի վերջին մեխը»:

Նրա խոսքով, բուհական շենքերի վաճառքից ստացված գումարը լավագույն սցենարի դեպքում կարող է  փակել ակադեմիական քաղաքի ծախսերի հազիվ մեկ քառորդը: Բայց մեր զրուցակիցը հույս ունի, որ այս վիճահարույց նախագիծը իրականություն չի դառնա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829