Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անվտանգությունը ևս դարձել է ՀՀ-ԵՄ երկխոսության մաս»․ Արմեն Գրիգորյան

Փետրվար 22,2024 15:29

«ՀՀ-ի համար շատ կարևոր է քաղհասարակության միջոցով նաև ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը»,- ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հավելեց՝  ՀՀ-ի համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ կերպով  ընդլայնվում է․ «Անվտանգությունը ևս դարձել է ՀՀ-ԵՄ երկխոսության մաս։ ՀՀ-ն դիմել է, որ դառնա Եվրոպական խաղաղության գործիքակազմի մաս, և սա ցայտուն օրինակ է, թե ինչպես են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ընդլայնվում։ Միանշանակ է, որ այդ գործում քաղհասարակության դերը շատ կարևոր է։ Դժվար է պատկերացնել ժողովրդավարական երկու հանրությունների համագործակցություն առանց քաղհասարակության»։

Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց՝ քաղհասարակությանը որպես կարևոր գործընկեր են տեսնում ու նշեց․ «Կարևում ենք նաև այդ համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդումը։ Միանշանակ է, որ երկարատև կտրվածքով, եթե մենք ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները և կայուն հիմքերի վրա դնել, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է ներառեն քաղհասարակությունը, տնտեսությունը, անվտանգությունն ու այլ ուղղություններ։ Այստեղ միանշանակ է, որ մեր փոխգործակցությունը միայն ամրապնդվելու է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829