«Այն ամենը, ինչը փոխվարչապետը նշեց, ներկայացնում է մեր ընդհանուր տեսլականը։ Կարող եմ բոլոր խոսքերի տակ ստորագրել»,- ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նա ևս մեկ անգամ փաստեց՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում մեկնարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգը, որը մեծապես վերաբերում է CEPA-ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։ Շատ կարևոր փաստաթուղթ է, որն իր իրականացման ճանապարհին է և իրականում կարող ենք ավելի լավ արդյունքներ արձանագրել, որպեսզի կարողանանք արձագանքել հայ ժողովրդի և բիզնեսների ձգտումներին՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների ու հարգանքի, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։
Աշխատանքի համար որոշ ժամանակ կպահանջվի։ Բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ցանկանում է այցելել ՀՀ, որ այս օրակարգի առաջին առաջարկն արվի։ Հուսով եմ՝ նրա ներկայությունը ողջունված կլինի Հայաստանի կողմից։ Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳ նախարարը։
Մենք արդեն որոշակի արդյունքներ ունենք նոր օրակարգի ուղղությամբ։ Մենք ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համագործակցությունը։ Արդեն քայլեր են ուղղված այդ նոր օրակարգին»։
Կարդացեք նաև
Դեսպանը նաև հայտնեց՝ Եվրոպական խորհուրդը, բարձր ներկայացուցիչը և Եվրոպական հանձնաժողովը խնդիր են դրել դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է լավարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Նա նշեց՝ սա հենց այն է, ինչ մենք անում ենք և ինչն արվում է Բրյուսելի գործընկերների հետ։
Նաև տեղեկացրեց՝ հիմա պլանավորում են միասնական հարթակի հաջորդ հանդիպումը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո՝ մարտի 14-ին․ «Գոհունակ կլինենք այստեղ ողջունելու Բրյուսելի մեր գործընկերներին։ Նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարգի ձևակերպմանն իրենց մասնակցությունը բերելուն»։
Խոսելով բևեռացվածության մասին՝ դեսպանն ասաց․ «Բևեռացվածության մասին ենք երբեմն լսում։ Կարծիքների տարբերությունը և երկխոսությունն առանցքային կարևորություն ունեն ժողովրդավարական հասարակությունում։ Սա այն է, ինչին ձգտում են բոլորը ՀՀ-ում և ԵՄ-ում․ «Պետք է համոզվենք, որ ոչ ոք չի անտեսվում․ ԵՄ-ն համագործակցում է քաղհասարակության, բնակչության հետ։ Էլ ավելի ինտենսիվացնելու ենք այդ համագործակցությունն ապագայում։ Մենք աշխատելու ենք միասին ձեզ հետ այս նոր օրակարգի ուղղությամբ արդյունքներ գրանցելու ուղղությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ