Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցն առանձնակի շեշտեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ առանձնացնելով ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով համագործակցությունը

Փետրվար 22,2024 15:21
Ս․թ․ փետրվարի 20-ին Վաշինգտոնի միջկառավարական մասնագիտական խմբի կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի։

Բացման խոսքով հանդես եկավ և դեսպանին ներկայացրեց խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ ունեցավ դեսպան Մակունցը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու սպառնալիքներին և թե որքանով է կարողանում ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը հասցեագրել դրանք։

Դեսպանն առանձնակի շեշտեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ առանձնացնելով ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով համագործակցությունը։

Դեսպան Մակունցն անդրադարձավ նաև հայ-ամերիկյան երկկողմ խորացող հարաբերությունների հեռանկարին և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829