Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«CEPA-ն մեր քաղաքացիների կողմից պետք է որպես իրենց սեփականություն դիտարկվի»․ Մհեր Գրիգորյան

Փետրվար 22,2024 14:36

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսության շուրջ և ինստիտուցիոնալ դարձնելու հարցում»,- ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման միջոցառման բացման խոսքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա շեշտեց՝ ՀՀ կառավարությունն այս ժամանակահատվածում մեծապես կարևորում է որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության մասնակցությունը և օբյեկտիվ գնահատականները։

Փոխվարչապետը նշեց, որ բավարարված են Երևանի և Բրյուսելի կառույցների միջև տեղի ունեցող զարգացումներով և փոխգործակցության քննարկումներով ու ասաց․ «Վերջին շրջանում դա անցում է կատարել ինտենսիվ փուլ և դրա սպասարկումը ենթադրում է հանրության լայն շերտերի ներգրավում և ակտիվ մասնակցություն»։

Փաստելով, որ այս միջոցառումը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստից հետո և որի արդյունքներով երկուստեք արձանագրվել է առաջընթաց, Մհեր Գրիգորյանն ասաց՝ ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը։ Նաև շեշտեց՝ կարևոր է զեկույցում մատնանշված բացերի ու խնդիրների վերհանումը․ «Կարևորում ենք նաև համաձայնագրի կիրարկման շուրջ այսօր պլատֆորմի կողմից ներկայացված զեկույցը։ Մեզ համար կարևոր են զեկույցում մատնանշված բացերի ու խնդիրների վերահանումը։ Վստահեցնում եմ, որ դրանք հաշվի են առնվելու մեր համատեղ աշխատանքներում՝ մշտադիտարկման և հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման գործընթացում։ Եվրոպայի հետ ունեցած մեր ընդհանուր արժեհամակարգի մասին իրազեկման բարձրացման գործում անփոխարինելի է քաղհասարակության ու մասնավորապես այս պլատֆորմի դերը։ Հավատացած ենք, որ CEPA-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․–խմբ․) մեր քաղաքացիների կողմից պետք է որպես իրենց սեփականություն դիտարկվի, և դրան հասնելու համար համատեղ ջանքեր գործադրենք՝ շարունակելով կառուցողական երկխոսությունը և ավելացնելով հաշվետվողականության աստիճանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829