Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վաղը կայցելի Հայաստան

Փետրվար 22,2024 14:21

«Ազատություն». Վաղը, պատմության մեջ առաջին անգամ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը  կայցելի Հայաստան։ Տեղեկությունը ֆրանսիական RTL-ի հետ զրույցում հայտնել է անձամբ պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկողնյուն։

Պաշտոնյան շեշտել է, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմամթերք է մատակարարում բացառապես պաշտպանական նպատակներով։

«Համագործակցությունը միմիայն պաշտպանական նպատակներ ունի, Ֆրանսիան էսկալացիա չի ցանկանում։ Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչի մասին վկայում է Պանթեոնի երեկվա միջոցառումը», – ասել է Լըկողնյու։

Հարց. – Ֆրանսիան ռազմամթե՞րք է մատակարարում Հայաստանին:

Լըկողնյու. – Այո՛, ես հենց հիմա պատրաստվում եմ մեկնել Հայաստան, դա կարևոր խորհրդարանական պատվիրակություն է: Սա առաջին անգամն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության կամ զինված ուժերի նախարարը մեկնում է Հայաստան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829