Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցում՝ 7 օրից գարուն է. որքա՞ն և ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. Թագուհի Թովմասյան

Փետրվար 22,2024 13:25

Աշնանը հավաքած բերքի իրացման հարցը մոտ 5 ամիս է, դեռ քննարկում են կառավարությունում. ⚠️հիշեցում՝ 7 օրից գարուն է։

☑️Սահմանամերձ Վարդենիսի բնակիչների մշակած կարտոֆիլը չի իրացվել. գրություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

📌Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների կողմից ստացել էի բողոքներ առ այն, որ իրենց մշակած կարտոֆիլը չի վաճառվել. պահեստներում, հորերում տոննաներով կարտոֆիլ է մնացել:

🖇️Բնակիչները վարկ են վերցրել, մշակել կարտոֆիլը, որ կարողանան ստացված եկամուտով ոչ միայն մարել վարկերը, այլև շահույթ ունենալ և ողջ տարին ապրել դրանով, իսկ հիմա չեն կարողանում տարվա բերքն իրացնել:

📑Արձագանքելով իմ հայրենակիցների մտահոգություններին՝ գրություն եմ ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ խնդրի լուծման ուղղությամբ:

📄Իմ գրությանն ի պատասխան՝ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է հետևյալը. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչների կողմից 2023թ. արտադրված, սակայն չիրացված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցերը քննարկվում են պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ»:

💬Շուտով սկսվելու են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ՀՀ կառավարությունում քննարկում են 2023-ին հավաքած բերքի իրացման հարցերը:
⁉️Որքա՞ն և ինչպե՞ս պետք է սպասեն արդեն սահմանամերձ դարձած Վարդենիսի բնակիչները. պատասխանում ոչինչ չի ասվում:

📌Կարող եմ միայն արձանագրել, որ ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն իրականացվում է սահմանամերձ բնակավայրերի մասով, հակահայկական է, հակամարդկային և հակապետական:

‼️Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրներն ավելացնելով՝ ՀՀ կառավարությունը նրանց ցույց է տալիս հայրենի տունը լքելու ճանապարհը: Իսկ հետո արդեն սցենարը պարզ է. դատարկ, ամայի, ձյունոտ սարերն ու բնակավայրերը մեզ պետք չեն, դրանք «դժբախտ ու դժգույն են»:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829