Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանձին համայնքներում տեղի է ունենում իշխանության զավթում՝ նաեւ դատական համակարգի ներգրավմամբ»․ Սաքունց

Փետրվար 22,2024 13:12

«2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ՏԻՄ ընտրություններում տեսնում ենք բավական լուրջ խնդիրներ»,- այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ ՏԻՄ-երում համամասնական ընտրակարգի կիրառմանը նվիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ կան լուրջ խնդիրներ՝ թե օրենսդրական կարգավորումների, եւ թե պրակտիկայի առումով։

«Բոլորիս աչքի առաջ եղել են հրապարակումները, հարցերը, որոնց անդրադարձել ենք։ Առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված բավականին լուրջ մտահոգություններ ենք արձանագրել եւ փորձեցինք ի մի բերել այս ամենը։ Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ, այո, առանձին համայնքներում նաեւ տեղի է ունենում իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների զավթում։ Բայց զարմանալի է այն, որ դա տեղի է ունենում նաեւ դատական համակարգի ներգրավմամբ, որը մենք տեսանք Վանաձոր համայնքում»,- ասաց Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտը ժողովրդավարական երկրների այն եզակի ինստիտուտներից է, որը պետք է վստահության առումով երաշխավորված լինի։

Փորձագետ Վարդինե Գրիգորյանն ասաց, որ շարունակում է մնալ այն խնդիրը, որ ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունների մոտ չկա պատկերացում քաղաքային իշխանության մասին։ Կուսակցությունների մոտ կա պատկերացում ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին, բայց համայնքի մակարդակով ընտրությունների վերաբերյալ՝ ոչ։ Սրա արդյունքում՝ օգտվում է իշխող ուժը։ «Եվ ստացվում է, որ եթե նախկինում մենք շատ հստակ ունեինք ՏԻՄ-երի հանրապետականացում, ժամանակի հետ ունենում ենք տեղական մակարդակում ՔՊ-ացում»,- ասաց նա։

Արթուր Սաքունցն էլ հավելեց, որ դժվար է ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի կուսակցությունները ՏԻՄ մակարդակում կայանան․ «Բայց մեր քննարկման իմաստն այն է, վեր հանենք հարցը, թե ինչքանո՞վ են օրենսդրական կարգավորումները նպաստում այդ քաղաքական համակարգի ձեւավորմանը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829