«Ազատություն». Ադրբեջանում գործող Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն, 2023 թվականին Ադրբեջանի ԶՈւ-ի առնվազն 260 զինծառող է զոհվել, որոնցից 212-ը՝ ռազմական գործողությունների ընթացքում, 48-ը՝ ոչ մարտական պայմաններում։
«Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունները վկայում են, որ միջադեպերի մեծ մասը տեղի են ունեցել ղարաբաղյան գոտում։ Միաժամանակ մահացու դեպքեր են եղել նաև Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին (Քելբաջարի, Զանգիլանի, Ղուբաթլուի, Լաչինի, այդ թվում՝ Նախիջևանի սահմանամերձ շրջաններում»,- ասված է զեկույցում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: