Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015 թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:
Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել եւ ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: