Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրային գիտակցության մեջ սերմանում է այն մոլորությունը, որ Արցախը հանձնվել է ոչ թե իր ձախողված կառավարման, այլ հենց «սխալ ընկալումների» պատճառով. «168 ժամ»

Փետրվար 22,2024 11:45

Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը, Հայաստանի տարածքներում Ադրբեջանի զորքի ներկայությունը, պետության, հայրենիքի, ինքնության, ամենայնի դեմ վարվող պայքարը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է «սխալ ընկալումներով»։ Ասում է՝ Արցախը հանձնվել է, որովհետև պարզվում է՝ շուրջ երեսուն տարի «սխալ ընկալումներ ենք ունեցել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ», Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթված են, որովհետև «սխալ ընկալումներ ենք ունեցել տարածքային ամբողջականության վերաբերյալ», Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև, որովհետև «սխալ ընկալումներ ենք ունեցել հայրենիքի վերաբերյալ», և այդպես շարունակ…

Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։

Բանն այն է, որ Փաշինյանն անընհատ կրկնելով «սխալ ընկալումների» մասին բարբաջանքը, հանրային գիտակցության մեջ սերմանում է այն մոլորությունը, որ Արցախը հանձնվել է ոչ թե իր խայտառակ, ձախողված կառավարման, դիլետանտության, չհաշվարկված, դավաճանական որոշումների, այլ հենց «սխալ ընկալումների» պատճառով։ Եվ հիմա նա չքմեղացած հայտարարում է, թե հասկացել է իր ընկալումների սխալականությունը, փոխել է ընկալումները և պետությունից մնացած հատվածը տանում է ճիշտ ճանապարհով։

Ընդ որում, որպես մեծ մանիպուլյատոր՝ նա ասում է, թե իր ընկալումների փոփոխությունը նշանակում է, որ փոխվել է նաև ժողովրդի ընկալումը, քանի որ իրեն ընտրել է ժողովուրդը։ Այդ տրամաբանությամբ, նա վաղը կարող է կրոնափոխ լինել և հայտարարել, թե քանի որ ինքը փոխել է կրոնը, հայ ժողովուրդը ևս կրոնափոխ է եղել, որովհետև իրեն ընտրել է ժողովուրդը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829