Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե սխալվել է, այլ շատ լավ գիտակցել, որ եթե փորձեր «մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում անել»՝ հիմնովին կտապալվեր ու այդպես էլ չէր չանթի բաղձալի իշխանությունը․ «ՉԻ»

Փետրվար 22,2024 11:32

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է «մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հեղափոխությունից հետո մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում չենք արել», նա, մեղմ ասած, խաբում է։ Որովհետև ոչ թե սխալվել է, այլ շատ լավ գիտակցել, որ եթե փորձեր «մի հեղափոխություն էլ ղարաբաղյան հարցում անել»՝ հիմնովին կտապալվեր ու այդպես էլ չէր չանթի բաղձալի իշխանությունը։

Չե՞ք հավատում։ Դե հիմա պատկերացրեք՝ բանակում չծառայածի համար «միլիթըրի» ոճի հագուստը զարմանալի վարպետությամբ կրող, «անթրաշ» ու ձեռքը վիրակապած (բնականաբար՝ «սրտիկի» տեսքով արյան հետքը վրան) Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է անկեղծանալ ու Հանրապետության հրապարակում հայտարարում է, թե գիտե՞ք ինչ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իշխանության հասնելուց հետո ես Ղարաբաղը ճանաչելու եմ Ադրբեջանի կազմում, և ընդհանրապես՝ հայտարարելու եմ, որ Հայաստանը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից դուրս որևէ թեմայով որևէ հավակնություն չունի։ Քանի՞ մարդ կգնար նրա ետևից։ Մեծ հավանականությամբ՝ տեղում «սամասուդ կանեին», և նույնիսկ շերեփներով ու կաթսաներով «թավշյա հեղափոխությանը» մասնակցող փափկասուն տիկնանցից շատերն անմիջապես կիջնեին պատշգամբներից և շերեփները կկիրառեին այլ՝ անհամեմատ ավելի հակահիգիենիկ «ընթացակարգով»։

Բայց Նիկոլ Փաշինյանը դա չանելու համար բավականաչափ խելք կամ ինքնապաշտպանական բնազդ է ունեցել, հակառակ դեպքում վարչապետի աթոռը չէր զբաղեցնի։ Այլ հարց է, որ նա իր այդ ֆիզիոլոգիական խելքն աշխատեցրել է բացառապես սեփական ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման նպատակով։ Ու քանի որ դա, ամեն դեպքում, կենդանական բնազդ է, իսկ սխալվելը մարդկային՝ հիմա նա փորձում է ներկայանալ սխալվածի՛ կերպարով։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829