ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Փետրվարի 22-ին, ժամը 02:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և ուղևոր Ա․ Ն․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։
Կարդացեք նաև
Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը:
Ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:
Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ: