Region Monitor. Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա ելույթին, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
▪️«Խստորեն դատապարտում ենք 2024 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրած անհիմն պնդումները Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի միակողմանի պաշտպանության հարցում»։
▪️«Ֆրանսիան, որը շուրջ 30 տարի չի բարձրաձայնում իրենց տարածքներից վտարված և զանգվածային սպանությունների ենթարկված ադրբեջանցիների ոտնահարված իրավունքների մասին, բացարձակապես անտեղի է խոսել Ադրբեջանի տարածքն իրենց կամքով և առանց որևէ բռնության լքած հայերի իրավունքների և անվտանգության մասին»:
Կարդացեք նաև