Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին և Երևանին մնացել է համաձայնեցնել մի քանի հարց․ Մեթյու Միլլեր

Փետրվար 22,2024 10:10

«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդգծելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։

Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել և հավելել, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829