Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը համարժեք չէ ներկա, եւ առաջին հերթին՝ անվտանգային մարտահրավերներին, դա դեռ քիչ է՝ անընդհատ հակված է զիջումների գնալ թշնամի երկրին․ «Ազգ»

Փետրվար 22,2024 09:00

Ընդհանուր եթե բնորոշենք Հայաստանում այս պահին առկա մթնոլորտը՝ մխիթարական բան քիչ կգտնենք. ունենք վատ անվտանգային միջավայր՝ մշտական էսկալացիայի եւ սահմանային սադրանքների սպասումով, ունենք բազմաթիվ առիթներ երկրի ներսում, որոնք սոցիալական բողոքներ կարող են ծնել եւ ծնում են. տրանսպորտի սակագին, խոպանչիների հարկում (սա թեեւ ավելի վաղ ընդունված օրենք է, բայց այս իշխանությունը ցանկության դեպքում կարող էր փոխել դա), բազմաթիվ նոր հարկատեսակներ, տուրքերի բարձրացման պատճառով՝ իրավական ծառայությունների անհասանելիություն անապահով շերտին, 100 հազարից ավելի արցախցիների խնդիրներ, ունենք Վահան Քերոբյանի եւ նրան մերձ շրջապատի շուրջ ստեղծված եւ այդ իմաստով հանրության վրա բացասական անդրադարձ անող իրավիճակը, ընդհանրապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին մարդիկ սկսել են չհավատալ, դրա տակ տնտեսական լծակների վերաբաշխման, եւ ոչ թե արդարության վերականգնման միտում տեսնելով:

Մինչդեռ իշխանությունն այս ֆոնին խոսում է նոր Սահմանադրությունից, հայրենիքի ու պետության նոր սահմանումներից, չգիտեմ՝ դպրոցներում սեռական դաստիարակությունից, մեր պատմության վերաբերյալ մի քանի մարդու տեսիլքներից: Այսինքն՝ իշխանությունը համարժեք չէ ներկա, եւ առաջին հերթին՝ անվտանգային մարտահրավերներին, դա դեռ քիչ է՝ անընդհատ հակված է զիջումների գնալ թշնամի երկրին, ոչ մի դեպքում մկան եւ ատամ չի ցուցադրում եւ գործնականում էլ նրան մեր տարածքներից դուրս չի հրավիրում:

Նաեւ չի նկատում, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ խոսույթը կարող է դառնալ ներքին անհամաձայնությունների այն բարձրակետը, որը բաժանում է, եւ ոչ թե միացնում: Հավանաբար, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում անգամ կերեւա այդ անհամաձայնությունը՝ նույնիսկ ամենաբարձր աշխատավարձով դժվար կլինի վարձել այն մարդկանց, որոնք հանրության, ժողովրդի իղձերին հակառակ Սահմանադրություն կգրեն, կուրանան Արցախն այս անգամ սահմանադրորեն, Անկախության հռչակագիրը սոսկ պատմական եւ անօգտագործելի թուղթ կդարձնեն եւ այլն:

Այս իմաստով՝ իշխանությունն ուղղակի չի նկատում, թե ինչպես է սլանում դեպի ներիշխանական հակադրություն, անկախ նրանից , որ ընդդիմության՝ հանրության լայն շերտերի վստահությունը վայելող դիմակայություն դեռեւս առկա չէ, եւ ինչպես Հայաստանում եղել է միշտ՝ ամեն բան կավարտվի ներիշխանական հեղաշրջմամբ: Այդ թափանիվը հայերիս կանգնեցնել չի հաջողվում արդեն շատ անգամներ, չնայած ընտրություններ կոչվող արտաքին շղարշի մշտական ապահովմանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829