Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ Անդրանիկ Քոչարյանը քանի՞ անգամ է մի դրական բան արձանագրել նախկինում եղած բանակի մասին, 30 տարվա մեջ ոչինչ չի՞ եղել, զորամաս չի՞ սարքվել․ «168 ժամ»

Փետրվար 22,2024 08:30

Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը: Բայց չգիտես՝ ինչու, երբ փիառի կամ նախկինների դեմ հեռակա հակամարտության անհրաժեշտություն է լինում, բանակն են «օգտագործում», էլ չասենք  գաղտնիության սկզբունքի խախտումների մասին:

Այս թեմային չէինք անդրադառնա, եթե հերթական անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչները չդժգոհեին, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ և լրատվամիջոցներ չեն խոսում առաջնագծում, երկրորդ գծում կատարվող ինժեներական, շինարարական աշխատանքների, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների մասին:

…Ի տարբերություն իրենց, ոչ բոլորն են բանակը սիրում քաղաքական նախասիրությունների պրիզմայով, և առիթի դեպքում ասվում է նաև լավը, իսկ վատի մասին խոսվում է սրտացավ, առողջ և առաջարկությունների տեսքով:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը քանի՞ անգամ է մի դրական բան արձանագրել նախկինում եղած բանակի մասին, 30 տարվա մեջ ոչինչ չի՞ եղել, զորամաս չի՞ սարքվել, նոր դիրքեր, հենակետեր չեն կահավորվե՞լ, սպառազինություն ձեռք չի՞ բերվել, որոնց մասին անգամ ադրբեջանական կողմն է դժգոհություն հայտնել:

Ի դեպ, 2018 թվականից հետո մինչ օրս դասական որևէ զորամաս չի կառուցվել, անձամբ հարցումներ եմ ուղարկել: Բանակը չի կարելի դարձնել քարոզչական գործիք՝ նախկինների հետ հաշիվներ մաքրելու, կամ Ազգային հերոս տալ, որովհետև նախկինները միայն հետմահու են դա տվել:

Զինված ուժերում վերջին կադրային նշանակումների մասին, մեկ շաբաթ է՝ իշխանության ներկայացուցիչները խոսում են, իսկ ո՞ւմ օրոք են այդ զինվորականները կրթություն ստացել, որոշակի կարիերա ստեղծել, իսկ նոր պաշտոններում նրանք դեռ պիտի քննություն հանձնեն, և պետք չէ ժամանակից շուտ այդ մարդկանց «արջի ծառայություն մատուցել», հատկապես, երբ տեսել ենք, թե ինչպես են զինվորականները 44-օրյա պատերազմի օրերին հերոսացվում, իսկ հետո դառնում դավաճան, նահանջող, փախնող, սիմուլյացիա անող և այլն: Բանակին չպետք է խանգարել ոչ քարոզչությամբ, ոչ կաշկանդելով, ոչ բարոյահոգեպես կոտրելով, ինչն այսօրվա իշխանություններն անում են:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը հաճախ է հիշում Վազգեն Սարգսյանին, Սպարապետն ասում էր՝ «երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով»:

Այս դեպքում կարող ենք ասել՝ բանակի մասին, զինված ուժերում կատարվող փոփոխությունների մասին դատում են դիրքում արձանագրվող արդյունքներով, թե ինչպես ենք կանխում թշնամու սադրանքները, ինչպես ենք պատասխանում այդ սադրանքներին, ինչպես ենք ոգևորում դիրքապահ զինվորին ու սպային, ով ամեն օր լսում է երկրի ղեկավարության հայտարարությունները բանակի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրների մասին, սահմանի մերը լինելու կամ մերը չլինելու մասին, և նրա մոտ տրամաբանական հարց է ծագում՝ հիմա ես ո՞ւմ սահմանն եմ պահում, և արդյո՞ք վաղն այն չպահելու համար իշխանություններն իրավունք են ունենալու պատժել, երբ ըստ Փաշինյանի՝ չկա հստակ որոշված սահման:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829