Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ մարդկանց կրկնակի հարկում եք ու ցանկանում, որ նրանք ուրախությունից ծափ տա՞ն․ «ՉԻ»

Փետրվար 22,2024 08:00

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների կազմակերպած բողոքի ակցիային: Վերջիններս փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

«Հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսը պետք է վճարեն Հայաստանում։ Ի սկզբանե պատրաստ ենք եղել ընդառաջ գնալ արտագնա աշխատանքի մեկնողների պահանջներին: Ուղղակի չէինք պլանավորել, որ արձագանքն այսպես էմոցիոնալ պետք է լինի»։

«ՉԻ». Այսինքն՝ մարդկանց կրկնակի հարկում եք ու ցանկանում, որ նրանք ուրախությունից ծափ տա՞ն: Գնան եկեղեցի, մոմ վառեն ու աղոթե՞ն ձեր համար:

…Ընդհանրապես, նկատել ե՞ք՝ հատկապես վերջին մի տարում ինչքան նոր հարկատեսակներ են ավելացրել, կարծես հատուկ խումբ կա, նստում, մտածում են, թե որտեղից ու ինչքան փող կարելի է քամել:

Շարունակեք քամել. դուք դեռ իրական էմոցիոնալ արձագանք չեք տեսել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829