Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին «Ազատության» այս տեղեկությունը: Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։
«Ազատության» նախնական տեղեկությունով, ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, ով խոստովանական ցուցմունք է տվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ո’չ հերքեցին, ո’չ էլ հաստատեցին այս տեղեկությունը: