Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ սահմանաչափ ներառել օրենսգրքում, որ արտերկրում ամսական 500.000 դրամից պակաս եկամուտները ենթակա չեն հարկման ՀՀ-ում. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 21,2024 21:07

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է։

Այո, Հարկային օրենսգրքում կա նման դրույթ, բայց ինչպես դասականն էր ասում՝ «մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ»։ Փոխեք, օրենսգրքի այդ խայտառակ նորմը։ Հարկ ավելացնելու, հարկ վճարողների կյանքը բարդացնելու համար շաբաթը մեկ օրենսգրքում փոփոխություններ եք անում, բայց նման դեպքերում հղում եք անում օրենքին։

Հաշվի առնելով, որ ձեր համար նման հարցերի լուծումը բավականին բարդ է, առաջարկում եմ սահմանաչափ ներառել օրենսգրքում, որ արտերկրում ամսական 500.000 դրամից պակաս եկամուտները ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829