Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Փետրվար 21,2024 20:15

«Իրավական տեսանկյունից բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության»: Այս մասին Ամերիաբանկի և BOGG ֆինանսական խմբի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ Civilnet-ին տված հարցազրույցում ասել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Նա ընդգծել է, որ Ամերիաբանկում բաժնետեր է ոչ թե անձամբ Ռուբեն Վարդանյանը, այլ «Իմաստ Գրուպ»-ը, որի անունից որոշում են կայացնում իրավաբանական անձի կառավարման մարմինները:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա փորձագետի խոսքով` բաժնետոմսերն էլ իրենց հերթին հանձնված են հավատարմագրային կառավարման, այսինքն` «հավատարմագրային կառավարչի որոշումը լիովին բավարար է գործարքն անթերի իրականացնելու համար»:

«Ամերիաբանկում այլ խոշոր բաժնետերեր ևս կան, այդ թվում նաև խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 17.71%, Ասիական զարգացման բանկը` 13.91%, Ի Էս Պի Էս Հոլդինգը` 12.05%, Աֆեյան հիմնադրամն է նաև բաժնետերերի կազմում: Եվ այս բոլոր սեփականատերերը վաճառում են իրենց բաժնեմասը Մեծ Բրիտանիայում ցուցակված BOGG ֆինանսական խմբին: Ինչու՞ պետք է վաճառեր, օրինակ, Ասիական զարգացման բանկը, եթե, ենթադրենք, գինը ձեռնտու չլիներ կամ այլ հանգամանքներ լինեին: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` ես ռիսկեր չեմ տեսնում»,- եզրափակում է Կարեն Զաքարյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829