Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմա աշխատում ենք նոր գործընկերության օրակարգի վրա»․ ԵՄ դեսպանը՝ ՀՀ-ի հետ համագործակցության մասին

Փետրվար 21,2024 20:00

«Մենք հիմա աշխատում ենք նոր գործընկերության օրակարգի վրա։ ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին խնդրել է տարբերակներ մշակել հետագա զարգացման համար բոլոր ուղղություններով։ Սա բաց գործընթաց է, որն ընթացքի մեջ է։ Երկու կողմին էլ վերաբերում է։ Մենք քննարկում ենք՝ որն է ՀՀ-ի քաղաքացիների ցանկությունն այս իմաստով, որքանով կարող ենք արդյունավետ տեղում գտնվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հիշեցմանը Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի և հարցին՝ որքա՞ն է պատրաստ ԵՄ-ն մոտ թողնել ՀՀ-ին ՝ արդյոք մինչև անդամակցությո՞ւն, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի շանսերը, այսպես պատասխանեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նա նշեց՝ հիմա արդեն բավականին լավ ու կուռ գործընկերություն ունենք՝ հանձինս CEPA-ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր)․ «Մենք ՀՀ-ի համար կարևոր բարեփոխումների գործընկեր ենք, ինչպես ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, մենք նաև ուսումնասիրում ենք տարբերակներ անվտանգության ասպարեզում Հայաստանի մասնակցության հավանականության մասին Եվրոպական խաղաղության գործիքակազմին»։

Հստակեցմանը՝ արդյոք խոսքը մինչև ԵՄ անդամակցության հասնելո՞ւ մասին է, թե երկընտրանք է դրվել Երևանի առաջ, Վասիլիս Մարագոսը պատասխանեց․ «Ինչպես նշեցի, մենք քննարկել ենք  ճյուղային համագործակցությունը՝ տնտեսական համագործակցությունը, փախստականներին օգնելու համագործակցությունը, իսկ վերջում, թե մեր համագործակցության շրջանակում ինչ պարամետրերով ենք առաջ գնալու։ Դա արդեն կմնա երկու կողմերի որոշմանը։ Համատեղ շահերից ելնելով, հիմնվելով համատեղ արժեհամակարգի վրա՝ նաև հանուն կայունության և խաղաղության»։

Հարցին՝ ի՞նչ փուլում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, դեսպանն այսպես պատասխանեց․ «Մենք հաստատակամորեն նվիրված ենք այս հարցին հետամուտ լինելուն և հասկանում ենք, որ գերակա ու հրատապ խնդիր է վիզաների ազատականացումը նաև Հայաստանի համար։ Անցյալ շաբաթ Բրյուսելում նոր գործընկերության օրակարգի շուրջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մեկնարկեցին նոր նախաձեռնություն այդ օրակարգն առաջ մղելու համար։ Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, և մենք պետք է երաշխավորենք, որ բոլոր անդամ երկրները համակարծիք են այս խնդրի վերաբերյալ, մեր ջանքերն այդ ուղղությամբ շարունակվելու են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829