Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ձեռքին Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված գտածոներն են։
Հնագիտական 56 առարկա՝ նախ հանձնվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին․ համարակալվել, հաշվառվել է, որից հետո առարկաները տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Գտածոները հիմնականում ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն