Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը չի՞ դիմել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստանին փոխանցելու պահանջով. «Փաստինֆո»

Փետրվար 21,2024 19:05

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։

Մինչդեռ, ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ արտահանձնելու, ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։

Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։ Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։

Իսկ թե արդյո՞ք ՀՀ-ն միջնորդագրով դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին ՀՀ-ին փոխանցել, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։ ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե ՀՀ ԳԴ-ն դիմե՞լ է ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց, միայն նշեցին, թե նրա հետախուզման և ձերբակալման հարցերով՝ դիմել ՆԳՆ-ին; Ընդ որում, թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, դիմեցինք նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվել է, թե ոչ, արդյո՞ք գործընթաց է իրականացվում։ ՆԳՆ-ից էլ նշեցին՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829