Ermenihaber. Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, լրագրող-վերլուծաբան Մուրադ Յեթքինն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցին։
Լրագրողը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը լավ է օգտվում իր աշխարհագրական առավելություններից` հատկապես նավթից և Իրանի հետ հարևան լինելու հանգամանքից։
Անդրադառնալով Հայաստանին, Յեթքինը նշել է, որ թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը քաղաքական և տնտեսական առումով օգուտ կբերի Հայաստանին։
«Եթե Փաշինյանը և իր աջակիցները այս կամքը դրսևորեն և օգտագործեն առկա հնարավորությունները, ապա ակնկալվում է՝ Ադրբեջանի հետ մշտական կապի մեջ գտնվող Թուրքիան՝ կօգտագործի իր ազդեցությունը խաղաղության պայմանագրի ուղղությամբ»,-գրել է Յեթքինը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով նաև գլոբալ հարցերի, լրագրողը նշել է․ «Մի կողմից՝ Ռուսաստանը, որը պատերազմ է մղում Ուկրաինայում, մյուս կողմից Արևմուտքը՝ ԱՄՆ-ն իր դիվանագիտական կշիռն է ուղղում ի աջակցություն Իսրայելի ու դա էլ հանգեցնում է նրան, որ Երևանը չգտնի այն աջակցությունը, որը ակնկալում էր Բաքվի դեմ»։