Shamshyan.com. Չգիտես որ մի «ծակ պրոֆեսորի» մտքով է անցել, որ էս հերոսական գյուղի՝ Մեղրաշատի, որ սահմանակից է նաև Թուրքիային ու ամեն արևածագին գյուղացիները տեսնում են ուղեկալներն ու օրը մի անգամ էլ լսում թուրքերի նամազները, դպրոցը պետք է փակվի։
Երեկ՝ փետրվարի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․
«Սովետական տարիներին ղեկավարությունը բարձր էր գնահատում գյուղացու աշխատանքը։ Միշտ լսում էինք ղեկավարներից, որ եթե ուզում ես պետությունը զարգանա, պետք է առաջին հերթին գյուղացու աշխատանքը գնահատես։ Հնարավորություն տաս, որ գյուղացին իր արդար քրտինքով վաստակի ու հենց գյուղացու ստեղծած բարիքների շնորհիվ էր, որ քաղաքացին երբեք գյուղատնտեսական մթերքների պակաս չի ունեցել։ Ճիշտ է, ճանապարհները այնքան էլ իդեալական չէր, բայց էսօրվա նման էլ չէր։ Այսօր գյուղի ճանապարհներով եթե անցնես, կմտածես, որ գտնվում ես «քարե դարում»։ Մի քանի կմ է ընդամենը, որ ճանշինի պետ համարվող Մարսել Կարապետյանը քանի տարի է «մատը մատին չի խփում», որ գոնե ճանապարհները խճաքարերով լցնեն, անգամ գյուղի դպրոցի ճանապարհն է անբարեկարգ ու ոչ «մեծն Մարսելը» ոչ էլ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար տիկին Ջեմմա Հարությունյանը չեն բարեհաճում գոնե մի անգամ ժամանեն գյուղ ու սեփական աչքերով տեսնեն, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում ճանապարհներին։
Հենց էս տեսակ պաշտոնյաների պատճառով է, որ մարդկանց հավատը կորում է իշխանության նկատմամբ։ Մենք ուզում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր գյուղից տասը պատվիրակի ընդունի ու վստահ ենք, եթե լսի մեզ ճանապարհների հարցն էլ կլուծվի, դպրոցն էլ չի փակվի»։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: