«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորած տուրիստական խումբը Մյունխենում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մի բառ չխոսեց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին։
Ընդհանրապես, այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ոչ միայն չկա Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը, այլ նաև իր լռությամբ միջազգային հանրությանը ուղերձ է հղում, որ այդ հարցը իր համար փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի, արցախցիների և շուտով նաև Հայաստանի հետ կապ ունեցող բազմաթիվ կարևոր հարցեր։
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և իր ազգակործան քաղաքականությամբ զբաղված է բացառապես իր իշխանությունը երկարաձգելով։
Կարդացեք նաև
Միջազգային հանրությանը կոչ եմ անում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը դիտարկել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների տեսանկյունից՝ չկապելով այն Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հետ։