Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաեւ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:
Կապահովվի նաեւ օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ այլ իրավական ակտերին դրույթներին:
Կարդացեք նաև
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
ԱԺ