Ermenihaber. Փետրվարի 20-ին ժամը 17:00-ին ավարտվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցություններին թեկնածուների ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը:
Թեկնածուների հստակեցման գործընթացի արդյունքում պարզ է դարձել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների քանակը: Ընդհանուր առմամբ այն 52-ն է:
Թեկնածուներից 22-ն առաջադրված է քաղաքական գործունեություն ծավալող տարբեր կուսակցություններից, իսկ 30-ն անկախ է:
Թուրքական մեդիայում շրջանառվում է հիմնականում երկու թեկնածուի հաղթանակի հավակնության մասին:
Կարդացեք նաև
Առաջինը Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ձևավորված «Ժողովուրդ» (Cumhur)» դաշինքի թեկնածու Մուրադ Քուրումն է, իսկ մյուսը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու, ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Այլ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները ստորև.
1.«Լավ» կուսակցություն (İYİ) – Բուղրա Քավունջու
2.«Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) – Մերալ Դանըշ Բեշթաշ, Մուրադ Չեփնի
3.«Հաղթանակ» կուսակցություն (Zafer) – Ազմի Քարամահմութօղլու
4.«Ազգ» կուսակցություն (Millet) – Հասան Հյուսնյու Գյուներ
5.«Երջանկություն» կուսակցություն (Sedaat) և «Ապագա» – Բիրոլ Այդըն
6.«Լիբերալ ժողովրդավար» կուսակցություն (Liberal Demokrat) – Մերվե Քարաթաշ
7.«Հայրենիք» կուսակցություն (Memleket) – Բերք Հաջըգյուզելլեր
8.«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (ԺԱԿ-Deva) – Իդրիս Շահին
9.«Արդարություն և Միություն» կուսակցության (Adalet Birlik) – Մուհարրեմ Մութլու
Անկախ թեկնածուներից որոշ անուններ. Թայլան Յըլդըզ, Հյուլյա Քավուզլու Քարաման, Բիլեն Աքփընար, Իսհաք Աքբայ, Մերվե Քարաթաշ: