«Հավերժական»,- ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսպես է մակագրել պոետ, հակաֆաշիստ, Դիմադրության շարժման հերոս, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի վերաբերյալ տեսանյութը:
«Կյանքը ժամանակի մեջ չէ, այլ այն օգտագործելու»,- Մանուշյանի միտքն է հիշեցվում տեսանյութում, որում Միսաքի նկարը պատկերված է Փարիզի պանթեոնի շենքին, որտեղ և այսօր վերահուղարկավորվելու են հայ հերոսը և նրա կինը:
ՀՀ վարչապետը Փարիզում կմասնակցի նրանց վերահուղարկավորման արարողությանը, գրում է L’Humanité-ն։
Հիշեցնենք՝ Մանուշյանի խումբը մոտ 30 հաջող հարձակում է կատարել գերմանական նվաճողների վրա, այդ թվում՝ լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգին և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որը պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար։