Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգտագործել ամուր գաղտանաբառեր». օրերս արձանագրվել է պատմության ընթացքում անձնական տվյալների ամենամեծ արտահոսքը

Փետրվար 21,2024 13:08

Այս հղումով կարող եք ստուգել՝ արդյո՞ք ձեր տվյալները գողացված են

Cyberhub. Օրերս արձանագրվել է պատմության ընթացքում անձնական տվյալների ամենամեծ արտահոսքը՝ 12 տերաբայթ ծավալով, որը պարունակում է 26 միլիարդ միավոր տվյալ՝ LinkedIn-ի, Twitter-ի, Weibo-ի, Tencent-ի և այլ հարթակների օգտատերերի վերաբերյալ։ Անգլիալեզու հրապակումներում այն արդեն կոչել են «տվյալների բոլոր արտահոսքերի մայրը» (Mother of all Breaches — MOAB), որը անձնական տվյալների՝ նախկինում տեղ գտած և տարբեր պատճառներով տեղի ունեցած հազարավոր «արտահոսքերի» (որոնք երբեմն վաճառվում էին ընդհատակյա համացանցում՝ Darknet-ում) մանրակրկիտ կերպով կազմված և համակարգված մի շտեմարան է։

Թեև ստույգ հայտնի չէ, թե ով է կանգնած արտահոսի հետևում, X հարթակում արված գրառման մեջ նշվում է, որ արտահոսքի պատճառը պաշտպանական համակարգի՝ «firewall-ի սխալ կարգավորումն է», որն այնուհետև շտկվել է:

Թեև հրապարակված տվյալները գլխավորապես վերաբերում են հաքերային նախորդ, այդ թվում վաղուց իրականացված հարձակումների հետևանքով հասանելի դարձած անձնական տվյալներին, սակայն 12 տերաբայթ ծավալի մեջ առկա են նաև նորերը, ինչը նշանակում է, որ այն կարող է խիստ վտանգավոր լինել բազմաթիվ օգտատերերի համար։

Ակնհայտ է, որ նման քանակի տվյալների առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում չարագործներին օգտագործել դրանք՝ տարաբնյութ կիբեռգրոհների (ֆիշինգ, սփամ-նամակներ և այլն) իրականացման համար: Օրինակ, եթե օգտատերը նույն գաղտնաբառն է օգտագործել Netflix-ի և Gmail-ի պարագայում, կարելի է ենթադրել, թե էլ․փոստի կորուստը ինչ հետևանքներ, այդ թվում՝ ֆիանանսական կարող է ունենալ անձի համար։

Տվյալները ամենամեծ գողությունը՝ 1․4 միլիարդ գրառում, կատարվել է հաղորդակցության համար նախատեսված չինական Tencent QQ հավելվածից:

Հաջորդում են այլ հարթակներից, կայքերից հարյուր միլիոնավոր գողացված տվյալները՝ Weibo-ից (504 միլիոն), MySpace (360 միլիոն), X / Twitter (281 միլիոն), Deezer (258 միլիոն), LinkedIn (251 միլիոն), AdultFriendFinder (220 միլիոն), Adobe (153 միլիոն), Canva (143 միլիոն), VK (101 միլիոն), Daily Motion (86 միլիոն), Dropbox (69 միլիոն), Telegram (41 միլիոն) և այլն:

Պակաս կարևոր չէ, որ «արտահոսած» տվյալները պատկանել են նաև ԱՄՆ, Բրազիլիայի, Գերմանիայի, Ֆիլիպինների, Թուրքիայի և այլ երկրների պետական մարմիններին:

Սպասվում է, որ նման ծավալի անձնական տվյալների ի հայտ գալու առաջիկա հետևանքներն են լինելու տարբեր երկրների օգտատերերի նկատմամբ իրականացվող հարձակումների ալիքները։

Անձնական տվյալների խոշորագույն նախորդ արտահոսքը 2022 թվականին էր, երբ հասանելի դարձան 3․2 միլիարդ միավոր գրառումներ (այն կոչվեց «Բազմաթիվ «ճեղքումների» հավաքածու» / Compilation of Many Breaches — COMB)։ Այն իր ծավալով, սակայն, ներկայիս «արտահոսքի» 12%-ն էր ընդամենը:

Ինչևէ, ավելի քան 15.5 միլիարդ միավոր տվյալներ պարունակող այս հարթակում կարող եք ստուգել՝ արդյո՞ք որևէ կայքից, համակարգից ձեր տվյալները գողացվել են և այժմ հասանելի են։ Իսկ մինչ այդ կարևոր է հետևել հիմանարար խորհրդին՝ օգտագործել ամուր գաղտանաբառեր։

Նյութի հիմքում այս հրապակումն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829