Հայտնի դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է պատրաստել, որով դիմում է Կալիֆոռնիայի հայերին՝ հրավիրելով նրանց թատերական ներկայացման։ Սակայն այս անգամ ոչ թե իր՝ Մարությանի ներկայացումն է լինելու, այլ «Հարսանեկան պինգ պոնգը»։
Այս ներկայացումը անցած սեզոնին բավական մեծ հաջողությամբ խաղարկվեց Երեւանի Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի բեմում։ Ներկայումս թատերախումբը մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի։