Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կես բերան էլ թող ՀԱՊԿ-ին դիմեն, եվրոպական դիտորդները կարող է քչություն անեն. «ՉԻ»

Փետրվար 21,2024 11:42

Երեկ ոստիկանության պարեկները Պարոնյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի մեքենան: Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։

«ՉԻ». Հաջորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը գնա Մյունխեն, շատ ենք խնդրում, հորդորում ենք, կոչ անում Ռուսաստանի դեմ «բոչկա» գլորելու փոխարեն «Ճվճվ Արոյի» որդիների հարցը օրակարգ մտցնի, Արևմուտքին խնդրի դիտորդներ ուղարկել, որ Երևանում մշտադիտարկեն Սերժուլիկի ու Սաքուլիկի տեղաշարժը: Համենայնդեպս, մի կես բերան էլ թող ՀԱՊԿին դիմեն, եվրոպական դիտորդները կարող է քչություն անեն

Պիտի հայտարարի, որ «Ճվճվ Արոյի» որդիները պարբերաբար զինվում են նորագույն տեսակի մեքենաներով ու դրանով սպառնալիք ստեղծում Հայաստանի անվտանգությանը, պահանջում Երևանում միջանցք տրամադրել, որտեղ առանց մեքենաները ստուգելու կկարողանան «գանյատ» անել, քշել ոնց ուզում են, իսկ նրանց տեղաշարժը ապահովեն Ռուսաստանի և Արևմուտքի միացյալ օպերատիվ խաղաղապահ զորքերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829