Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ոչ մի պարագայում չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
«Այս հարցում մենք հստակ դիրքորոշում ունենք: Մենք պատժամիջոցներ չենք մտցնում, և դրա համար շատ լուրջ փաստարկներ ունենք: Մեզ տխրեցնում են Ուկրաինայի որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունները, որ Վրաստանում պետք է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացվի»:
«ՉԻ». Այ մարդ, սրանք քաղաքականությունից բան չեն հասկանում: Փոխանակ Վրաստանի վարչապետը գնա Մյունխեն, սիրաշահի եվրոպացիներին, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչի, Ռուսաստանի հետ վատ հարաբերություններից խոսի, մի հատ տեսեք՝ ինչեր է ասում:
Ընդհանրապես ազգային շահերը չեն պաշտպանում: Ի տարբերություն մերոնց: Ամեն ինչ պետք է անեն, որ Ռուսաստանին դուրս մղեն Վրաստանից, երկու ոտքը մի կոշիկում դրած, թե բա մեզանից յան տվեք:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: