Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն Ալիեւին կոչ է արել խուսափել Հայաստանի հետ սահմանին լարվածությունից

Փետրվար 21,2024 10:50

Մյունխենյան բանակցություններից հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, օրերս պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիա։ Այդ այցն ավարտվել է, եւ միջազգային լրատվականները Էրդողանի կողմից Ալիեւին հղված ուշագրավ մի ուղերձ են հրապարակել:

Այսպես, ըստ AFP-ի (Agence France Presse), Էրդողանը կոչ է արել Ալիեւին, որպեսզի նա խուսափի Հայաստանի հետ սահմանին լարվածությունից, հետագա սահմանային բռնկումներից եւ ձգտի կայուն խաղաղության:

Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ «անցյալ շաբաթվա բռնկումները չեն կրկնվի» (նկատի ունի` Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի եւ ուժի կիրառման դեպքը, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 1 վիրավոր):

Հիմք ընդունելով Էրդողանի վերոնշյալ ուղերձը, ուշագրավ դիտարկում է արել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին`X-ի իր էջում գրելով. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Հայաստանի դեմ նոր պատերազմի հրահրումն անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլեւ Թուրքիայի նախագահին: Էրդողանն Իլհամ Ալիեւին փաստացի կոչ արեց չմասնակցել ռուսական խաղերին»։

Նկատենք, որ Թուրքիա կատարած Ալիեւի այցի ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակավ կոչ էր արել երրորդ երկրներին` «չխանգարել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», չմանրամասնելով, թե որ երկրներին նկատի ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829