ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Քամիլ Զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է», – նշել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Զեյնալիին, որը 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Հաղորդվող տեղեկության համաձայն՝ նրան բռնել են, քանի որ հայկական կողմը հետախուզում է հայտարարել վերջինիս նկատմամբ։
Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է, թե ինչպես են համարձակվել բռնել իրենց գլխատող մարդասպանին, շուտով նոր հերոս կկերտեն նրանից։
Կարդացեք նաև
Սա կարևոր նախադեպ է, բայց սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը։
Կան նաև տվյալներ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում, դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա նշել էր, որ հրահանգը եկել է հենց Ալիևից։
«Եղբայրնե՛ր, հայի արյուն թափեք, ձեզ Ադրբեջան կուղարկեն ինչ էլ լինի։ Դուք կվերադառնաք որպես տղամարդ: Լսո՞ւմ ես, եղբայր, կան տղամարդ տղերք, որոնք հայի գլուխները կտրում են, մեր նախագահը մեզ հետ է»,- նշել է Զեյնալիին իր տարածած տեսանյութերից մեկում։
Դեպքերի հետագա զարգացումը ցույց կտա, թե ինչ պատրվակով են նրան բռնել։
Մոսկվայում ՌԴ դեսպանը հաստատել է, որ Զեյնալին իսկապես կալանավորվել է Հայաստանի դիմումի համաձայն, որը նախաձեռնվել էր դեռևս 2023 թվականի մայիսին՝ ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում։
Միաժամանակ նա նշել է, որ մարզիկի «ակնթարթային արտահանձնում» Հայաստան չի լինի։