Լրահոս
Օրվա լրահոսը

Մգեցված ապակիներով մեքենայի վարորդը շահել է դատը քաղաքացիներին չեն կարող տուգանել օրենքի կետերի թերի լինելու արդյունքում. «Ժողովուրդ»

Փետրվար 21,2024 10:56

Առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։

Սակայն, օրերս՝ ArmLur.am-ի պատրաստած ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում էր այս օրենքի գործարկման եւ արտոնյալ վարորդների մասին, քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ հիմնավորելով, որ իրեն 25 հազար դրամ տուգանելուց հետո դիմել է դատարան եւ շահել դատը։

Բանն այն է, որ մեր զրուցակցին ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի շեմը գերազանցելու համար ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը տուգանել էր՝ ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշման հավելված 2-ի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության եւ Մաքսային միության հանձնաժողովի թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 8-րդ հոդվածի 4.3 կետի հիմքով:

Քաղաքացին բողոքարկել էր տուգանքը՝ գտնելով, որ այն անհիմն է եւ ենթակա է վերացման։ Հայցվորը պարեկից պահանջել է, որ նշվի, թե ինչ տեխնիկական սարքով են կատարում չափումը, եւ նշում արվի արձանագրության մեջ, սակայն պարեկը պատասխանել է, որ ինչ սարք տրամադրել են, նրանով էլ կատարել են չափումը: Հայցվորի պահանջները որևէ կերպ չեն կատարվել, խախտվել են վերջինիս իրավունքները, եւ անհիմն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հայցվորը ներկայացնում է նաեւ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ներկայացված նյութերից բացակայում է նշված ստուգաչափող սարքավորման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական բնութագրի, ինչպես նաեւ ՀՀ տարածքում թիվ 092191 ստուգաչափման վկայականով սարքավորումներն օգտագործելու թույլտվության վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները, որը ՀՀ օրենսդրական պարտադիր պահանջ է՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով:

Հայցվորն օրենքի համապատասխան կետերին տիրապետելու շնորհիվ հակադարձել է դատարանին, ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները ուսումնասիրելով եւ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ հետեւություն է արվել, որ, որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության եւ ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացին/հայցվորը շահում է դատը օրենքի կետերի կիրառելիության եւ թերի լինելու արդյունքում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829