«Ազատություն». Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է “Международная жизнь” («Միջազգային կյանք») ամսագրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հրապարակած հոդվածում։
«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ – ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին փուլում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ակնկալվող կնքման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հոդվածում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: